News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Համացանցում նոր հիթ է հայտնվել: Մայիսի 10-ին YouTube-ում Ալեքս Լյունգոսի հրապարակած տեսանյութն ավելի քան 5 մլն դիտում է ունեցել:

«Ադամին որոնելիս» անվանումով տեսանյութը նվիրված է Ալեքսի մորը՝ Նորվեգիայում բնակվող Եվային: Այդ կերպ երիտասարդը փորձում է մոր համար կյանքի ուղեկից գտնել: «Կցանկանայի Ձեզ ծանոթացնել մորս՝ Եվայի հետ: Նա միայնակ է եւ արժանի է լավ տղամարդ ունենալուն: Եթե դուք այդպիսին եք կամ գիտեք նրան, ով կարող է այդպիսին լինել, խնդրում եմ, կապվեք մեզ հետ»,- գրել է Եվայի որդին:

Ըստ «Ռոսբալտ»-ի, հատկանշական է, որ Ալեքսը մորը չի զգուշացրել հոլովակի պատրաստման մասին, այլ նրան ցույց է տվել պատրաստ տեսանյութը՝ միաժամանակ ձայնագրելով նրա արձագանքը:

Լյունգոսը պատմել է, որ իր մայրը շատ ուժեղ կին է, ով ամբողջ կյանքը նվիրել է իր երեխաներին: «Կարծում եմ՝ հիմա ժամանակն է, որ ես առաջին տեղում նրան դասեմ եւ օգնեմ լրացնել նրա կյանքի բացը՝ գտնելով մեկին, ով նրան կսիրի այնպես, ինչպես նա արժանի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ