News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանիայում ռեկորդային թվով՝ 577 լողափեր, երկնագույն դրոշի են արժանացել: Դա Իսպանիային հնարավորություն է ընձեռել մաքուր լողափերի վարկանիշում առաջատարի տեղ զբաղեցնել:

Այդ կարգավիճակը շնորհող Բնապահպանական կրթության հիմնադրամը (FEE) Իսպանիայի հաղթանակի մասին հայտարարել է անցյալ շաբաթ: Այս տարի վարկանիշում ներառվել է իսպանական 577 լողափ, ինչը չորս անգամ գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը:

Այլ կերպ ասած՝ երկրագույն դրոշ ունեցող յուրաքանչյուր վեցերորդ լողափ գտնվում է Իսպանիայում: Ամենաշատ մաքուր լողափերը Գալասիա շրջանում են (131 լողափ), որին հետեւում են Վալենսիան (120) եւ Կատալոնիան (89):

Ըստ Euromag-ի, միջազգային վարկանիշում Իսպանիային հաջորդում է Թուրքիան՝ երկնագույն դրոշ ունեցող 436 լողափով, այնուհետեւ Հունաստանը՝ այդպիսի 395 լողափով եւ Ֆրանսիան՝ 379 մաքուր լողափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ