Աֆղանստանի Զաբուլ եւ Քանդագար նահանգներում 11 մարդ է զոհվել «Թալիբան» շարժման եւ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների բախումների հետեւանքով, հայտնում է Al Arabiya-ն։
Առաջին ահաբեկչությունը տեղի է ունեցել Զաբուլ նահանգում։ Մահապարտների բեռնատարը մխրճվել էր տեղական խորհրդի շենքի դարպասների մեջ, որի հետեւանքով զոհվել էր 5 մարդ, վիրավորվել 60-ը։ Ավելի ուշ Քանդագարում ռումբ էր պայթել՝ խլելով 6 մարդու կյանք, տեղեկացնում է Gazeta-ն։