News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպան բացեիբաց ծաղրում է մեզ. առանց վիզա ռեժիմի փոխարեն մեզ նվիրեցին փայտյա սուլիչներ: Այս մասին մայիսի 25-ին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի «Վրացական երազանք» կոալիցիայի պատգամավոր Սոսո Ջաճվլիանին՝ մեկնաբանելով ԵՄ «Արեւելյան համագործակցության» երկրների Ռիգայի գագաթաժողովի արդյունքները:

«Ի՞նչ էին ուզում նրանք ասել դրանով: Սուլե´ք եւ ուրախացե´ք: Միեւնույն ժամանակ մենք աստիճանաբար կորցնում ենք մեր երկիրը: Ռիգայի գագաթաժողովը եւս մեկ անգամ հաստատեց, որ մենք տեր չունենք, եւ եթե ինչ-որ մեկն էլ փրկի մեր երկիրը, ապա դա կլինենք մենք ինքներս», -ասել է նա:

Իր հերթին Վրաստանում Եվրամիության դեսպանը հայտարարել է, որ «դժվար է կոնկրետ ամսաթիվ ասել, թե Վրաստանը երբ կանցնի առանց վիզայի ռեժիմի Եվրոպայի հետ»: «Շատ դժվար է խոսել ժամկետների մասին»: «Բայց որոշ եվրոպացի առաջնորդներ ասում են, որ եթե Վրաստանը կատարի բոլոր պահանջները եւ իրականացնի վերցված պարտականությունները, ապա 2016թ. մտածել վիզային ռեժիմի վերացման մասին արդեն իրական կլինի», -նշել է Վրաստանում Եվրամիության դեսպանը:

Տպել
Ամենաշատ