News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստան է ժամանում Կիպրոսի ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 27-ին, ժամը 09.30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Դիմավորման արարողության ավարտին կկայանա Հայաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարների առանձնազրույցը եւ երկու պետությունների պատվիրակությունների հանդիպումը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կստորագրվի հայ-կիպրական ռազմական համագործակցության 2015թ. ծրագիրը, տեղի կունենա կարճատեւ մամուլի ասուլիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ