News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լոնդոնի ազգային պատկերասրահի աշխատակիցները մայիսի 26-ին գործադուլ են սկսել, որը կշարունակվի մինչեւ հունիսի 4-ը։ Այս մասին տեղեկացնում է հանրային եւ առեւտրային սեկտորի աշխատակիցների արհմիությունը։

Գործադուլը փետրվարից շարունակվող բողոքի ակցիայի մի մասն է։ Բողոքի պատճառը ղեկավարության որոշումն է՝ այցելուների սպասարկման ծառայության մի մասը հանձնել մասնավոր ընկերության, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վաճառքի պլանը հարվածի տակ է դնում ողջ աշխարհում հայտնի թանգարանի հեղինակությունը»,- ասված է արհմիության տարածած հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ