News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական «Սիմփլի Թեքնոլոջիս» ընկերությունն այսօր՝ մայիսի 26-ին, հայտարարել է Truthly բջջային հավելվածի թողարկման մասին: Հավելվածը թույլ կտա մարդկանց անկեղծ կարծիքներ ստանալ ընկերներից. կարծիքներ, որոնք սովորաբար չեն ասում դեմ առ դեմ:

«Հետադարձ կապը (feedback) արդյունավետ փոփոխության գլխավոր բաղադրիչներից է», - ասում է նախագծի հիմնադիրներից Ալեքսանդր Ադամյանն ու հավելում. «Այն թույլ է տալիս մարդուն հասկանալ, թե ինչն է իր մոտ լավ եւ ինչը կարելի է  բարելավել: Սակայն միշտ չէ, որ հետադարձ կապն իրենից արժեք է ներկայացնում: Արժեքավոր է այն հետադարձ կապը, որը մեզ տալիս են մարդիկ, ովքեր մեզ ճանաչում են եւ եթե այն տրվում է անկեղծ: Իսկ դրա պակասը մենք այսօր ունենք: Սովորաբար մեզ ասում են ոչ թե այն, ինչ իրականում կա, այլ այն, ինչ մենք ուզում ենք լսել»:

Truthly-ի առանձնահատկությունն այն է, որ այն կենտրոնացած է բացառապես հետադարձ կապի վրա: Մարդիկ ստանում են մի միջավայր, որտեղ կարող են առանց կաշկանդվելու կարծիքներ հարցնել ընկերներից:

«Մենք փորձել ենք ստեղծել մի հարթակ, որտեղ հետադարձ կապ խնդրելը ամոթ կամ անսովոր բան չէ: Հակառակը, մենք ամեն կերպ քաջալերում ենք մարդկանց անել դա: Մարդիկ պետք է հասկանան, որ հետադարձ կապը լավագույն անվճար գործիքներից է ինքնակատարելագործվելու եւ դեպի ավելի լավը փոխվելու»,- ասում է Truthly-ի հիմնադիրներից Հրաչյա Մանուկյանը:

Իրականում Truthly-ն օգտակար է բոլոր կողմերի համար էլ: Մարդը, ով ուզում է ինքնակատարելագործվել եւ տարբեր ոլորտներում արդյունավետ արդյունքների հասնել, կարող է ստանալ շրջապատի մարդկանց խորհուրդները, կարծիքներն ու փորձը: Վերջիններս էլ հնարավորություն են ստանում իրենց ընկերոջն ասել այն, ինչը, միգուցե, երկար ժամանակ է չէին կարողանում ասել դեմ առ դեմ:

Հավելվածն անվճար է եւ առայժմ թողարկված է միայն iOS հարթակի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ