News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 31-ին, NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը կազմակերպում է իր ավանդական բարեգործական ակցիան՝ պաղպաղակի վաճառք, որից գոյացած հասույթն այս անգամ ամբողջությամբ փոխանցվելու է Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին։

Բարեգործական միջոցառումը կանցկացվի մայիսի 31-ին Հյուսիսային պողոտայում։ Պաղպաղակները NEWS.am–ի անձնակազմի հետ կվաճառեն շոու բիզնեսի աստղերը, քաղաքական–հասարակական գործիչները։ Բարեգործական ակցիայի փոքրիկ այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ։ Երեխաներին կզվարճացնեն մուլտֆիլմերի հերոսները, կլինի նաեւ բացօթյա համերգ`հայտնի երգիչների մասնակցությամբ։

Համերգին ելույթ կունենան Սոնա Շահգելդյանը, Գրիգոր Կյոկչյանը, Անահիտ Շահբազյանը, Սյուզի Մելիքյանը, Նարեկ Մակարյանը, Գաբրիելա Գալոյանը, Սարգիս Ավետիսյանը, Նարե Գրիգորյանը, Սոնե Սիլվեր, Գեորգի Բունիաթյանը, Դալիթան, Նանուլը, Մերի Մ-ն, Մեգին, Բեթին, Մոնիկա Ավանեսյանը, Մերի Քոչարյանը, Դավիթ Վարդանյանը,  եւ այլք։ Համերգին կմասնակցեն նաեւ DJ Smoke–ը եւ Dj Vakcina-ն։

Ակցիան կսկսվի կիրակի` մայիսի 31–ի առավոտյան ժամը 11–ին, եւ կավարտվի երեկոյան 20։00–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ