News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

10 օրից ավելի է, որ ԱԺ-ում նոր «Ջիպ» մեքենաներ են հայտնվել, ԱԺ նախագահին ուղեկցող մեքենաներն են փոխվել, նաեւ խմբակցությունների ղեկավարներին են նոր մեքենաներ տրվել. Որքա՞ն գումար է ծախսվել դրա վրա եւ ինչ ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով է դա արվել: Այս հարցադրմամբ այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում 2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հարց է բարձրացրել ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ի պատասխան ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշել է, որ 2014-ին ձեռք է բերվել միայն մեկ ավտոմեքենա, որը սպասարկելու է ԱԺ նախագահին: «Ձեր տեսած մեքենաներին կանդրադառնանք եկող տարի ներկայացվող հաշվետվության մեջ, քանի որ ձեռք են բերվել այս տարի»,- նշել է Թովմասյանը:

Էդմոն Մարուքյանն էլ արձագանքել է. «Խոսքը 2014-ին ձեռքբերված մեկ մեքենայի մասին չէ, այլ հենց հիմա ԱԺ նախագահին ուղեկցող երկու մեքենաների մասին է, որոնք փոխվել են եւ երկու «Նիսան» ջիպ մեքենաներ են: Ավելին, խմբակցությունների կամ այլ մարմինների համար եւս նոր մեքենաներ են ձեռք բերվել: Կարծում եմ, նման ծայրահեղ ծանր տնտեսական վիճակում գտնվող երկրի պաշտոնատար անձինք պետք է հնարավորինս քիչ ծախսեն նման մեծ գումարներ: Չեմ կարծում, որ սա որեւէ կերպ կարող է արդարացված համարվել: Այսինքն երբ ինչ-որ ծրագրի մասին ենք խոսում, ասում են փող չկա, բայց փող կա անընդհատ նոր ներկայացուցչական դասի մեքենաներ ձեռք բերելու համար: Ինչքա՞ն գումար է ծախսվել այս տարի»:

Հրայր Թովմասյանի խոսքով, քանի որ քննարկվում է 2014-ի բյուջեի կատարողականը, ինքը ձեռքի տակ չունի 2015-ի տվյալները: «Դուք եք հաստատել բյուջեն եւ ԱԺ-ն չէր կարող բյուջեում չնախատեսված ծախսեր կատարել: Հստակ սահմանված է, թե օրենքով որ աշխատակիցներին է հասնում այդ ծառայողական մեքենաները: Այդ մեքենաներն ունեն շահագործման ժամանակահատված, որից հետո զուտ տնտեսապես նրանց վրա կատարվող ծախսերը կարող են մի քանի անգամ ավել լինել, քան նոր մեքենաների ձեռքբերումը: Այս տրամաբանությամբ են, որ նոր մեքենաները ձեռք են բերվել: Կարող ենք գնալ այլ ճանապարհով եւ ասել, որ այս անձինք չունեն այդ մեքենաները: Այո, խմբակցությունների ղեկավարներն ստացել են նոր մեքենաներ»,-ընդգծել է Թովմասյանը՝ խոստանալով, որ առանձին կներկայացնի պատգամավորին այդ ծախսերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ