Աֆղանստանում 3 անհայտ անձ զինված հարձակում են իրագործել Վարդակ նահանգի դատարանի շենքի վրա, որի հետեւանքով երկու ոստիկան է զոհվել, հաղորդում է TOLO News-ը։
Մահապարտ ահաբեկիչը Մայդան Շահր քաղաքում գործի էր դրել պայթուցիկ սարքը դատարանի շենքի մուտքի մոտ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկու ահաբեկիչ կարողացել են մտնել դատարանի շենք, որտեղ նրանց չեզոքացրել են։
Դեռեւս ոչ մի ուժ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։