News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը օգոստոսի 3-ին տեղի ունեցած նիստում հետաձգել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում հաստատելու քվեարկությունը: Մինչդեռ ավելի քան 30 երկրներում ԱՄՆ-ի նոր դեսպանների պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված թեկնածություններին նույն հանձնաժողովը հավանություն է տվել: Բրայզայի թեկնածության առնչությամբ քվեարկությունը արգելափակելու նախաձեռնությամբ հանդես է եկել Կալիֆոռնիան ներկայացնող սենատոր Բարբարա Բոքսերը: Քվեարկությունը հետաձգվել է մինչեւ Կոնգրեսի ամառային արձակուրդի ավարտը: Արձակուրդները սկսվելու են օգոստոսի 9-ին եւ տեւելու են մինչեւ սեպտեմբերի 12-ը: Այս ընթացքում երկրի նախագահն իրավունք ունի որեւէ թեկնածուի առանց Սենատի հաստատման դեսպան նշանակել։ Այդ քայլը, սակայն կարող է դիտվել որպես հակասություն Սենատի եւ նախագահի միջեւ:

Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 22-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ Մեթյու Բրայզան ստիպված եղավ պատասխանել հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի խիստ հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու գործում նրա կողմնակալ դիրքորոշմանը, ազգային ինքնորոշման իրավունքի առնչությամբ նրա «անթույլատրելի դիրքորոշմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ