News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» երիտասարդ աջակիցները բերվել են ոստիկանություն հասարակական վայրերը օգտագործելու կանոնները խախտելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մեզ հայտնեցին, որ նրանց նկատմամբ կազմվել է վարչական արձանագրությունները Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համաձայն: Դրանից հետո ՀԽ աջակիցներին ազատ են արձակել:

Նշենք, որ միջադեպի մասին ՀԽ հայտարարություն էր տարածել եւ նշել էր, որ ընդամենը մի խումբ երիտասարդների խաղաղ եւ իրավաչափ ակցիայի նկատմամբ ռեժիմի այսպիսի անհամաչափ ուշադրությունը եւ անհարկի ջղաձիգ քայլերը վկայում են այն մասին, որ ռեժիմն զգում է իր մոտալուտ վախճանը: Հիմնադիր խորհրդարանը, անտեսելով իր դեմ հարուցված բոլոր խոչնդոտները, հետեւողականորեն շարունակելու է ռեժիմին հեռացնելու նպատակով համախմբել մեր ժողովրդին ու նրա ընդդիմադիր քաղաքական ակտիվին»:

Տպել
Ամենաշատ