News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արգելել է ղազախական «Դոմբրա» երգի թուրքականացված կատարումը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հանրահավաքների ժամանակ։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով արգելել իշխող կուսակցությանը քարոզչություն անել «Դոմբրա» երգով, որը թյուրքական ժողովուրդներին է պատկանում ոչ թե իշխող կուսակցությանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է MHP-ի պահանջը եւ արգելել իշխող կուսակցությանը հանրահավաքներին օգտագործել «Դոմբրա» երգը։

Նշենք, որ դոմբրան ղազախական երաժշտական լարային գործիք է։ «Դոմբրա» երգը մեծ տարածում ունի ղազախների մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ