News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Աշտարակ-Կաթ» ընկերության սիրված Mojo ըմպելի յոգուրտների բրենդը կհամալրվի նոր ուտելի յոգուրտների տեսականիով: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ընկերության հանրային կապերի մասնագետ Լուսինե Հովհաննիսյանը:

«Mojo» ըմպելի յոգուրտները մեծ պահանջարկ ունեն շուկայում: Այն սիրված ու ճանաչված բրենդ է՝ հատուկ նախատեսված ակտիվ կյանք վարող երիտասարդների համար: Նախքան արտադրական գործընթացին անցնելը՝ մեր սպառողների հետ հարցման արդյունքում պարզեցինք, որ ըմպելի յոգուրտներից բացի կցանկանային շուկայում տեսնել նաև Mojo յոգուրտն ուտելի տարբերակով: Ընդառաջ գնալով մեր սպառողի ցանկությանն ու պահանջներին՝ որոշեցինք շուկայում ներկայանալ նաև Mojo ուտելի յոգուրտներով»,- հավելեց նա:

Ընկերության նվաճումներից է յոգուրտը՝ որպես ապրանքատեսակ ճանաչելի դարձնելը: «Գաղտնիք չէ, որ շուկայում ինչպես  ուտելի, այնպես էլ՝ ըմպելի յոգուրտները առաջինը ներկայացրել է «Աշտարակ-Կաթ» ընկերությունը: Տարիներ առաջ սպառողի համար յոգուրտը  բավական անսովոր մթերք էր, իսկ այսօր, ուրախությամբ կարող եմ նշել, որ այն երեխաների և մեծահասակների առօրյա  սննդակարգի մի մասն է կազմում»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Տպել
Ամենաշատ