News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի բանկերը կապիտալի համարժեքության առումով  պահպանում են «անվտանգության բարձիկը»։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ԿԲ նորմերի համաձայն՝ կապիտալի համարժեքության գործակիցը (CAR) չպիտի 12 տոկոսից ցած իջնի։ «Նշենք, որ դա նկատելի է Բազելի հանձնաժողովի նախատեսած 8 տոկոսանոց մինիմումի դեպքում։ Իսկ Հայաստանի բանկերում դա տատանվում է 14-15 տոկոսի սահմաններում։ Այլ խոսքով ասած՝ անհանգստանալու  կարիք բացարձակ չկա»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում այդ ցուցանիշը մի փոքր նվազել է տեխնիկական պատճառներով՝ հաշվարկի մեթոդիկայում վարկային պորտֆելի մասնակցության պատճառով։ 2008թ.-ից հանրապետության բանկային համակարգում համընդհանուր վարկային պորտֆելը աճում է միջինում 20 տոկոսով, իսկ CAR-ը դրանից ավտոմատ կերպով նվազում է։ Սակայն թե անվանապես թե իրապես այն լրիվ ընդունելի  մակարդակի վրա է գտնվում եւ բավարար է սեփական կապիտալի հաշվին ռիսկերի կլանման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ