News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի աշխատակազմը 2014 թվականին նոր մեքենաներ ձեռք չի բերել: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ պետաիրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում, 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ 1 մլն աղքատ մարդ ունեցող երկրում չեն անցնում արտակարգ տնտեսման ռեժիմի, օրինակ՝ նախագահի աշխատակազմը կարող է կրճատել կուսակցությունների աջակցման և այլ հոդվածներով ծախսը:

Ըստ Վ.Սարգսյանի՝ տնտեսման հարցը տեղին է բարձրացնել բյուջեի պլանավորման ժամանակ, ոչ թե կատարողականի քննարկման: Ամեն դեպքում, նա նշեց, որ խնայողության նկատառումից ելնելով հաջորդ տարի չի բարձրացվելու պետական ծառայողների աշխատավարձը:

Ավելի վաղ նույն քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանը նշել էր, որ ԱԺ նախագահին ուղեկցող եւ ԱԺ խմբակցությունների համար նոր թանկարժեք մեքենաներ են ձեռք բերվել: Ի պատասխան ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը արձագանքել էր, որ այդ մեքենաները ձեռք են բերվել ոչ թե 2014-ի ընթացքում, այլ 2015-ի, իսկ այս պահին ինքը չի կարող պատասխանել, թե որքան գումար է ծախսվել այդ մեքենաները գնելու համար:

Տպել
Ամենաշատ