News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին առաջադրված մեղադրանքը պետք է մեղմացվի, քանի որ ըստ դատաքննությամբ ձեռք բերված եւ հետազոտված ապացույցների՝ վերջինը ոչ թե խարդախությամբ է տուժող Արտակ Գալստյանից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել, այլ խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց մեղադրող Արթուր Երիցյանը՝ փոփոխելով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը։

«Անհրաժեշտ է փոխել մեղադրանքը, քանի որ ընդհանուր հասցված վնասը փոխարժեքով հաշվելիս, պարզեցի, որ Արթուր Անդրեասյանը ոչ թե խարդախությամբ է Արտակ Գալստյանից գումար հափշտակել, այլ խաբեությամբ եւ նրա վստահությունը չարաշահելով։ Բացի այդ խաբեությամբ մեծ չափերի գումարային վնաս են հասցնում ուրիշի գույքին, մինչդեռ ամբաստանյալը չի վճարել իր անունով ձեւակերպված անշարժ գույքի դիմաց վարկը»,- ասաց մեղադրողը։

Ըստ Արթուր Երիցյանի՝ Արտակ Գալստյանին հասցված վնասի մասով առանձնացված դրվագով պարզվել է, որ Արթուր Անդրեասյանը նրան հասցրել է 1,5 մլն. դրամով պակաս վնաս, ընդհանուր՝  14մլն 367 հազար 500 ՀՀ դրամին համարժեք 35 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։

Գործով տուժող Գեւորգ Թադեւոսյանը իր առարկությունները հայտնեց Ասյա Գեւորգյանի կողմից Արթուր Անդրեասյանին պատկանող Փափազյան 11 շենքի 60 բնակարանը արգելանքից հանելու մասին ներկայացված միջնորդության վերաբերյալ: Տուժողի խոսքով՝ Արթուր Անդրեասյանը կալանքի տակ գտնվող գույքն օտարում է, քանի որ չի ցանկանում այն վաճառել եւ իրենց գումարները տալ՝ պահանջելով մերժել դատավարության մասնակից չհանդիսացող Ասյա Գեւորգյանի կողմից ներկայացված միջնորդությունը մերժել։

Ամբաստանյալի պաշտպան Մնացական Սարգսյանը առաջադրված նոր մեղադրանքին ծանոթանալու նպատակով դատարանից ժամանակ խնդրեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 19-ին։

Նշենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող Արթուր Երիցյանը պահանջեց 14 տարվա ազատազրկման ենթարկել Արթուր Անդրեսյանին՝անձնական գույքի բռնագրավմամբ` բայց ոչ ավելի, քան յոթ տուժողներին պատճառված վնասը՝ 422 միլիոն 252 հազար 210 դրամ։

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելիս հայտնվելով անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ