News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում լարվածություն եղել է միայն մարզպետի դեմ մահափորձի օրերին։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը։

«Լարվածությունն այսօր, սակայն, չկա։ Քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում, ամեն ինչ պարզ կդառնա»,- ասաց փոխմարզպետը։

Փոխմարզպետը համոզված է, որ Սուրիկ Խաչատրյանը թշնամիներ չունի, առավել եւս երկար տարիներ աշխատել է մարզպետի պաշտոնում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապան-Գորիս ճանապարհին 2015թ. մայիսի 20-ին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատել էր Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը՝ հավելելով, որ տուժողներ չկան: Ժամեր անց Քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՀԿԳ քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ