News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ մայիսի 26-ին, տեղի է ունեցել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստը:

ՀՀ էներգետիկայի նախարարության փոխանցմամբ՝ նիստին մասնակցել են ԱՊՀ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի էներգետիկայի նախարարները, ինչպես նաեւ այդ երկրների էներգահամակարգերի ընկերությունների ներկայացուցիչները:

ԱՊՀ էներգետիկները Երեւանում քննարկել են մասնակից երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման հարցերը, ինչպես նաեւ էներգահամակարգերի տեխնիկական վերազինումների, վթարների, արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու, փոխօգնության հետ կապված հարցերը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը իր խոսքում նշել է, որ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկշուկայի զարգացումը, ինչպես նաեւ այդ շուկային ինտեգրումը ռազմավարական կարեւոր խնդիր է Հայաստանի համար:

«Այդ նպատակին են միտված մեր հանրապետության հյուսիսային եւ հարավային ուղղություններով 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերը»,- ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ