News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը չի մասնակցում, քանի որ գործուղման մեջ է գտնվում։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողներին ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։

Նա նշեց, որ քաղաքապետը երբեք չի խուսափում նմանատիպ քննարկումներից, պարզապես աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում։

«Միշտ էլ եկել է, բոլոր քննարկումներին էլ մասնակցել է։ Այս անգամ այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում։ Նախորդ քննարկմանն էլ նախագահի հետ պատվիրակության հետ Հայաստանում չէր, թե չէ նա չի խուսափում հանդիպումներից, ոչ մեկից չի վախենում»,- ասաց Կամո Արեյանը՝ նշելով, որ քաաղքապետը խորը հարգանքով է վերաբերվում իր աշխատանքին, Ազգային ժողովին։

Նշենք, որ այսօր տարեկան հաշվետվություններ են ներկայացնում մարզպետարաններն ու Երեւանի քաղաքապետարանը։

Տպել
Ամենաշատ