News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս կորիզավոր պտղատու այգիներում լրացուցիչ բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:

Այս առթիվ տարածված հաղորդագրության մեջ ասվում է.

«Արարատյան հարթավայրում շարունակաբար դիտվող տեղումների հետեւանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված` բարենպաստ պայմաններ են ստեղծվել հատկապես պտղատու եւ խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար:

Բերքի կորուստներից խուսափելու եւ պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս կորիզավոր պտղատու այգիներում լրացուցիչ բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:

Խաղողի այգիներում առաջիկա օրերին (ծաղկումից առաջ) անհրաժեշտ է կատարել բուժումներ` միլդիու, օիդիում սնկային հիվանդությունների եւ խաղողի վազի ողկուզակեր վնասատուի առաջին սերնդի դեմ: Ծաղկումից անմիջապես հետո նշված հիվանդությունների եւ վնասատուների դեմ անհրաժեշտ է բուժումները կրկնել` փոխարինելով նախորդ անգամ օգտագործված բուժանյութերը այլ պեստիցիդներով»:

Տպել
Ամենաշատ