News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պետք չէ վերելակների մասին նման անհանգստությամբ խոսել, կարծես թե դա Երեւանի քաղաքապետարանի պետքը չէ։ Այս մասին մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին։

«Բոլոր հին վերելակները ամբողջովին փոխել հնարավոր չէ։ Քաղաքի բյուջեի համար դա գումարը անթույլատրելի է, իսկ բնակիչների համար՝ առավել եւս։ Հարցը բարդանում է նրանով, որ ժամանակակից վերելակները չեն համապատասխանում խորհրդային բազմահարկ շենքերի վերելակների հորաններին։ Դրանից ելնելով՝ քաղաքապետարանը հաշվարկում է, թե ինչ կարող է արժենալ մուտքերի վերակառուցումը։

Քաղաքապետարանը ներդրումային առաջարկ է մշակել բազմահարկ շենքերի վերելակների կենտրոնացված կառավարման համար։ Այդուհանդերձ ներդրողների շահերը վիճելի են, քանի որ սկզբնական շրջանում կարող են շատ ներդրումներ անհրաժեշտ լինել»,- ասաց փոխքաղաքապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ