News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական Սաութսի քաղաքում (Հեմփշիր կոմսություն) մերկ հեծանվորդների զանգվածային ակցիա է անցկացվել: Metro-ի փոխանցմամբ, տասնյակ մերկ մարզիկներ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ գրեթե ամբողջությամբ խափանելով երթեւեկությունը:

Ըստ Vesti-ի, World Naked Bike Ride շարժման տեղական մասնաճյուղի ներկայացուցիչներն ասել են, որ իրենց գործողություններով ցանկանում են հասարակության ուշադրությունը հրավիրել ճանապարհներին հեծանվորդների անվտանգության խնդրին:

«Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե մենք հագնված լինեինք: Ավտոմեքենաների վարորդները մեզ չէին նկատի: Իսկ այսպես մենք անմիջապես աչքի ենք ընկնում»,- հայտարարել է շարժման ներկայացուցիչ Սայմոն Թերրին:

World Naked Bike Ride-ի կայքի համաձայն, հաջորդ մերկ հեծանվարշավն անցկացվելու է հունիսի 27-ին, ամերիկյան Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ