News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Տաշիր» առեւտրի կենտրոնից տղամարդու ոսկյա թեւնոց գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Քաղաքացի Վարդանյանը 2015թ. մայիսի 01-ին ահազանգել է, որ նույն օրը՝ ժամը 13:40-ի սահմաններում, «Տաշիր» առեւտրի կենտրոնում գտնվող առեւտրային տաղավարի վրայից  60-65 տարեկան, ալեհեր մազերով մի տղամարդ գաղտնի կերպով հափշտակել է իրեն պատկանող, խոշոր չափերի՝ 1.200.000 ՀՀ դրամ արժողությամբ, տղամարդու ոսկյա թեւնոց:

Քրեական գործով նախաքննության ընթացքում տուժողը ներկայացրել է տեսագրություններ՝ կարծիք  հայտնելով, որ  տեսագրության մեջ պատկերված սեւ պիջակով եւ տաբատով, սպիտակ վերնաշապկով, ալեհեր տղամարդն է վերցրել իրեն պատկանող ոսկյա թեւնոցը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու համար։

Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ