News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչեւ հաջորդ տարվա սկիզբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 24-րդ համատեղ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ճանապարհի հողային աշխատանքներն արդեն ավարտվել են։

«Հայաստանի կողմից ասֆալտապատումն արվել է, ճանապարհի մնացած հատվածի ասֆալտապատումը կավարտվի ամենաուշը հաջորդ տարվա սկզբին»,- ասաց Արա Վարդանյանը՝ հավելելով, որ ֆինանսական միջոցները բավարար են ճանապարհի կառուցումն ավարտելու համար։

Լրագրողների հարցին, թե ինչ նոր ծրագրեր է պատրաստվում իրականացնել հիմնադրամը, գործադիր տնօրենը նշեց, որ նոր ծրագիրը ներկայացվելու է այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից։

Նշենք, որ կառավարության ընդունելությունների տանն այսօր տեղի է ունենում հիմնադրամի նիստը, որին ներկա են ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, հոգաբարձուների խորհրդի 24 անդամները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ