Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մայիսի 26-ին, ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Արզնի - Բյուրեղավան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.14-ին, մարվել` 22.21-ին:
Պարզվել է, որ Արզնու խճուղու 5-րդ կմ-ում «Ֆոլքսվագեն» մակնիշի 77 ZQ 707 համարանիշի (վարորդ Հ. Ա.) ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, ինչից այրվել է ավտոմեքենայի հետնամասը` մասամբ: