News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նորից բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի երիտասարդ աջակիցներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Երկրորդ օրն է, որ ռեժիմի հանցավոր հրահանգների կատարման գործիքի վերածված ոստիկանությունը հետապնդում եւ անհիմն կերպով բերման է ենթարկում Հիմնադիր խորհրդարանի երիտասարդ աջակիցներին, որոնք Երեւան քաղաքում իրազեկման պաստառներ են տարածում մայիսի 30-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաք անցկացնելու մասին:

Ի տարբերություն նախորդ օրվա, այսօր պաստառները փակցվել են ոչ թե էլեկտրասյուների, այլ գովազդային վահանակների վրա: Հատկանշական է, որ ոստիկանությունը ոչ միայն խոչընդոտում է հանրահավաքի իրազեկումը, այլեւ գովազդային վահանակներից ջանադրաբար պոկում եւ հեռացնում է արդեն փակցված պաստառները»:

Տպել
Ամենաշատ