News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 1-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

• Երեւան քաղաքի Մայիսի 9-ի փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

• Երեւան քաղաքի Սեբաստիա փողոց՝ 1 արագաչափ, Սեբաստիա-Շահումյան փողոցների խաչմերուկից Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Տպել
Ամենաշատ