News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ ստեղծված թեժ իրավիճակի ու հասունացող սոցիալական զայրույթի մթնոլորտում, այսօր ցերեկը միացված էր Երեւանի Տերյան փողոցի փողոցային լուսավորությունը:

Պետք է նշել, որ Երեւանում այս երեւույթը հազվադեպ չէ, բոլոր երեւանցիներն էլ գիտեն, որ քաղաքային լուսավորության պատասխանատուների աշխատանքային ծրագիրը երբեմն «կախում» է, ու գիշերվա փոխարեն ցերեկն են լույսերը միացնում: «Դավադրության տեսություններին» հավատացողները հնարավոր է ասեն, որ նման երեւույթները կարող են հաճախակիանալ հաշվետվությունների շրջանում, երբ քաղաքային լուսավորության պատասխանատուն պետք է ծախսերը հիմնավորի: Ցերեկը գիշերային լուսավորության միացրած լինելը բազմաթիվ հարցեր կարող է առաջացնել, ասենք, օրինակ՝ հնարավոր է ՀԵՑ-ին ինչ-որ մեկը լավությո՞ւն է անում, որ հանկարծ այնպես չստացվի, որ լուսավորությանը հատկացված բյուջեն ամբողջությամբ չծախսվի: Հուսով ենք, որ պատկան մարմինները կվերացնեն այս երեւույթը ու կպարզաբանեն ցերեկային լուսավորության պատճառը:

Ամեն դեպքում ինչ պատճառ էլ, որ լինի՝ պատահականություն, թե հատկապես դիտավորություն, բյուջեն անիմաստ վատնելը գրական լեզվով ստահակություն է, բայց ժողովուրդը նման երեւույթին ավելի ազատ բառերով է արձագանքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ