News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիահայերի համար պարզեցվել են վարորդական իրավունք ստանալու հարցերը։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ին կայացած Կառավարության նիստում։

Ինչպես նշել է Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը, ավելի վաղ Հայաստանում վարորդական իրավունք հանել ցանկացող սիրիահայերին դրանք բացառության կարգով տրվում էին՝ մեկ տարվա ընթացքում վարորդական իրավունքի քննության մասնակցելու պայմանով։ Սիրիայի վարորդական իրավունքները նրանց ձեռքից վերցնում էին։ Սակայն չէր կարգավորվել դրանք հետ վերադարձնելու հարցը այն դեպքում, եթե քաղաքացիները չհանձնեն քննությունը կամ բարեհաջող կերպով հանձնեն, բայց ցանկանան վերադառնալ Սիրիա։ Այժմ առաջարկվում է ոչ թե փոխանակել վարորդական իրավունքները, այլ տալ ժամանակավոր հայկական վարորդական իրավունք եւ նրանց մոտ թողնել նաեւ սիրիական վարորդական իրավունքը։;

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ