Եգիպտոսը ԵՏՄ-ի հետ ազատ առւետրի գոտի ստեղծելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը։ Նա նշել է, որ Ռուսաստանը ստացել է դիմումի կրկնօրինակը՝ հետագա ուսումնասիրության եւ համագործակցության համար։
«Մենք Եգիպտոսից նման պաշտոնական հայտ ենք ստացել եւ մենք այսօր ստացել ենք դրա պատճեն այն զուգահեռ ուսումնասիրելու եւ մեր կողմից աջակցություն հայտնելու համար»,- հայտարարել է նա «Ռոսիա 24»-ի եթերում։
Փետրվարի 10-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթհ աս Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսն ու ԵՏՄ-ն պայմանավորվել են ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ։