News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է տարբեր բուհերի ուսանողների հետ,  որոնք կամավորական սկզբունքով կաշխատեն համահայկական  խաղերի ընթացքում: Հանդիպմանը  մասնակցում էր նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար  Մհեր Անանյանը, որը կորդինացնելու է համահայկական խաղերի ընթացքում կամավորների հետ տարվող աշխատանքները:

Կոմիտեի նախագահը ողջունեց հանդիպման մասնակիցներին եւ նշեց, որ կամավորական աշխատանքը գնահատելի եւ շնորհակալ գործ է:  Ի. Զաքարյանն ասաց, որ կամավորները խաղերի մասնակիցներին կդիմավորեն սահմանների մոտ  եւ օդանավակայանում ու  խաղերի ողջ ընթացքում կլինեն նրանց հետ: Օդանավակայանում կգործի կանաչ գոտի անցման ուղին, ինչպես օլիմպիական խաղերի ընթացքում:  Կամավորներն   կաշխատեն   նաեւ խաղերի  բացման տոնակատարության ժամանակ: Նրանք մասնակից քաղաքների անվանումները  կրող ցուցանակներով   կառաջնորդեն  շքերթին մասնակցող քաղաքների պատվիրակություններին:  

Հանդիպմանը մասնակցող երիտասարդները նշեցին, որ մեծ հաճույքով են համագործակցում համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ, քանի որ համահայկական խաղերը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության լավագուն դրսեւորումներից  են, եւ  միմյանց ճանաչելու ու նոր ընկերներ ձեռքբերելու լավագույն հնարավորություն:

Տպել
Ամենաշատ