News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Մովսես Խորենացի փողոցի թիվ 25 շենքի տանիք են բարձրացել ամուսիններ Եղիշե Գեւորգյանն ու Ռուզաննա Մարդանյանը, որոնք սպառնում են ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 11 հարկանի շենքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԱԻՆ-ից:

Մեզ փոխանցեցին, որ դեպքի վայրում են այժմ փրկարարները, ովքեր համոզում են ամուսիններին չդիմել նման ծայրահեղ քայլի: Մեր տեղեկություններով՝ ընտանիքում ունեն երեք անչափահաս երեխա, իսկ ամուսինները ցանկանում են ինքնասպանության գործել, քանի որ գույքային խնդիրներ ունեն պետության հետ:

Հիշեցնենք, որ Գեւորգյանների ընտանիքը՝ իրենց 3 անչափահաս երեխաների հետ միասին, հատել էին հայ-ադրբեջանական սահմանը եւ հայտնվել Նախիջեւանի տարածքում: Ընտանիքը Հայաստան է վերադարձվել 2014-ի դեկտեմբերի 12-ին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:

ԱԱԾ քննչական վարչության վարույթում էր գտնվում Ադրբեջանից Հայաստան վերադարձված Գեւորգյանների վերաբերյալ` ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը) հարուցված քրեական գործը, որի շրջանակներում ամուսիններն անցնում էին որպես մեղադրյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ