News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցության արդյունքում բացվել է թվով 7-րդ ստեղծագործարանը: Նորարական տեխնոլոգիաներով՝ էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով եւ շարժական հատուկ կահույքով հագեցած դասասենյակում սովորելու են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները:

COAF-ը ձգտում է նորարար տեխնոլոգիաների միջոցով դպրոցներում խթանել ստեղծագործ մտածելակերպը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հավատարիմ մնալով իր կորպորատիվ սոցիալական պատասխանության քաղաքականությանը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ տեխնոլոգիական զարգացման վերջին միտումները երեխաներին հասանելի դարձնելու համար:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության արդյունքում, ծրագրի շահառու են դարձել նաեւ Արմավիրի մարզի Սարդարապատ, Հացիկ եւ Վանանդ, Արագածոտնի մարզի Արտենի, Լոռու մարզի Թումանյան եւ Դսեղ համայնքների երեխաները: Բազմաֆունկցիոնալ այս դասասենյակներում նույնիսկ միջավայրն է նպաստում ստեղծագործ մտածելակերպի դրսեւորմանը: Այդ միջավայրը ձեւավորվում է համակարգչի կիրառմամբ առօրյա հանձնարարությունների կատարման, տեխնոլոգիայի կիրառմամբ դասի, քննարկման, դասախոսության, ընթերցանության եւ խաղի միջոցով։

«Երեխայի զարգացումը ձեւավորվում է ընտանիքում եւ շարունակվում դպրոցում: Այս երկու միջավայրերը պետք է լինեն այնքան նպաստավոր ու հաճելի, որպեսզի երեխայի միտքն առողջ զարգանա: Գեղեցիկ միջավայրը ստիպում է գեղեցիկ մտածել: Եթե արագ տեմպերով զարգացող աշխարհում առաջնորդվենք միայն տեխնոլոգիաների մրցավազքով՝ կկորցնենք ստեղծագործելու կարեւոր ունակությունը: Չթերագնահատելով այդ երկուսի դերը՝ մենք խրախուսում ենք ստեղծագործ մոտեցումը նաեւ  նորարար տեխնոլոգիաների միջոցով», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը կարեւորում է ուսումնական հաստատություններում անհրաժեշտ եւ տրամադրող կրթական միջավայրի ապահովումը: «Արդյունավետ այս համագործակցության արդյունքում COAF-ը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը յոթ ստեղծագործարան են բացել  Հայաստանի տարբեր մարզերում: Կրթությունը կարեւոր հիմք է երեխաների կյանքի բարօրության, ինչպես նաեւ որպես անհատականություն՝ նրանց ձեւավորման եւ հետագա  գործունեության համար: Տվյալ լսարանը միավորելու է տեխնոլոգիաներն ուսուցման գործընթացում կիրառել ցանկացող աշակերտներին եւ ուսուցիչներին՝ դասապրոցեսը դարձնելով ավելի արդյունավետ, տպավորիչ եւ հետաքրքիր», - ասել է Անուշ Եդիգարյանը:

Գետաշենի դպրոցը կառուցվել է 98 տարի առաջ՝ գյուղական դպրոցի մոդելով, ընդամենը մեկ դասարանով: Այժմ այստեղ սովորում է 270 աշակերտ: Դպրոցի նպատակներից մեկն էլ երեխաների մոտ  գյուղական կյանքի եւ հողագործության հանդեպ սեր սերմանելն է:

Ստեղծագործարանի զարգացման ծրագրին զուգահեռ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը Գետաշենի միջնակարգ դպրոցում սկսել է իրականացնել նաեւ «Առողջ սնունդ» եւ «Աֆլատուն» ծրագրերը, հիմնադրել է թատրոն, խրախուսում է առողջ ապրելակերպը: Դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվում է, ստեղծվել է ատամների մաքրման կետ եւ կահավորվել է ճաշարանը: Նոր ուսումնական տարում ամեն օր տաք եւ առողջ սնունդ է մատուցվելու դպրոցի երեխաներին՝ նոր բարեկարգված միջավայրում: Հիմնադրվել է ագրոքոլեջ, որտեղ նպատակաուղղված ուսուցում է տարվելու՝ նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ հողի մշակման  եւ առատ բերք ստանալու  ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ