News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 26-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքների եւ հատկապես գյուղմթերքի իրացման շրջանում հողագործներին ցուցաբերվելիք օժանդակության եւ աջակցության խնդիրները:

Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության, պարեկապահակային ծառայության եւ համապատասխան տարածքային բաժինների պատասխանատուներին կարգադրեց բացառել բերքը շուկա տեղափոխող հողագործներին խոչընդոտելու ցանկացած դեպք, անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ինչպես ճանապարհներին, այնպես էլ համայնքներում, արձագանքել բոլոր դիմումներին ու խնդրանքներին:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ անցումն աշխատանքային այսպիսի ռեժիմի ոստիկանության եւ՛ ծառայողական, եւ՛ քաղաքացիական պարտքն է հողագործին, որն իր դժվար աշխատանքով երկիր է կերակրում:

Տպել
Ամենաշատ