News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 26-ին հանդիպումներ է ունեցել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնի եւ Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային առեւտրի հանձնաժողովի նախագահ Ռեյնել Անդրեյչուկի հետ: Վերջին հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Հանդիպումների ընթացքում Արտակ Զաքարյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը եւ, մասնավորապես, երկու պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների համար պատասխանատու հանձնաժողովների միջեւ ուղիղ կապը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայաստանի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները, անդրադարձել է ԵՏՄ անդամակցությանը, ինչպես նաեւ այլ միջազգային կառույցների՝ Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի եւ այլն, հետ զարգացող հարաբերություններին:

Կողմերը վերահաստատել են համագործակցելու պատրաստակամությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանը եւ կարեւորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Արտակ Զաքարյանն իր գործընկերներին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ունեցած հաստատակամ դիրքորոշման համար՝ ընդգծելով կանադական խորհրդարանի երկու պալատների կողմից Մեծ Եղեռնի ճանաչումը վերահաստատող բանաձեւի եւ հայտարարությունների ընդունումը:

Պարոն Զաքարյանը նշել է նաեւ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է դիտարկել որպես քայլ՝ ընդդեմ Թուրքիայի կամ հօգուտ Հայաստանի, այլ որպես ցեղասպանության ոճիրը կանխարգելելուն ուղղված կարեւոր քայլ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր եւս:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ