News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքական հայտնի Taraf պարբերականի լրագրող Հայկո Բաղդատը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Իր հրապարակման մեջ Հայկո Բաղդատը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահն ամեն օր խախտում է Թուրքիայի Սահմանադրությունը՝ կողմնակալություն ցուցաբերելով ընտրություններին, որի իրավունքը չունի։  «Էրդողանը Ղուրանը ձեռքին քաղաքական հակառակորդներին անվանում է անաստված ու վիրավորանքներ տեղում»,-գրել է Հայկո Բաղդատը՝ հիշեցնելով, որ Էրդողանը վիրավորել է նաեւ մի մաբղոջ կուսակցության՝ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP)կուսակցության անդամներին անվանելով աննորմալ։

«Էրդողան ասել է, թե ինչքան աննորմալ կա հավաքվել է HDP-ում։ Հիմա շատ պարզ եմ ասում։ Հեյ, նախագահ, պատասխան տուր, HDP-ի ցանկում ո՞վ է աննորմալ։ Կամ պատասխանի կամ էլ մի արա նման բան։ Կամ էլ հունիսի 7-ի ընտրություններից հետո այդ մարդկանց հաշիվ տուր...»,-գրել է Հայկո Բաղդատը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ