News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թուրք քարոզիչ Մուջահիդ Ջիհադ Հանը սոցիալական ցանցերի աստղ է դարձել այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ քարոզ է կարդացել ինքնաբավարարման վնասի մասին: 2000 TV կոմերցիոն հեռուստաալիքի եթերում նա հայտարարել է, որ ինքնաբավարարմամբ զբաղվող տղամարդկանց ձեռքերն այն աշխարհում «կհղիանան եւ պատասխան կպահանջեն»: Հեռուստաեթերից մի հատված Հանն ինքն է տեղադրել YouTube-ում:

Քարոզիչը պատասխանել է հավատացյալների հարցերին, երբ հեռուստադիտողներից մեկը նուրբ թեմայի շուրջ հարցադրում է կատարել: Զանգահարած տղամարդը պատմել է, որ կին ունի, սակայն չի կարողանում դադարել ինքնաբավարարմամբ զբաղվել: Այդ սովորույթից չի կարողացել հրաժարվել նույնիսկ Մեքքա կատարած ուխտագնացության ժամանակ: Ըստ Hurriyet Daily News-ի, Մուջահիդ Ջիհադ Հանը կոչ է արել խուսափել գայթակղությունից՝ նշելով, որ իսլամն ինքնաբավարարումը «հարամ» է (մեղք) համարում:

Քարոզչի խոսքով, իրենց ձեռքերի հետ սեռական հարաբերություն ունեցողները հանդերձյալ աշխարհում կհայտնաբերեն, որ իրենց ձեռքերը հղի են: «Դրանք (ձեռքերը) Ալլահի առջեւ կվկայեն ձեր դեմ: Եթե մեր հեռուստադիտողը միայնակ լիներ, ես խորհուրդ կտայի ամուսնանալ, իսկ հիմա ես շփոթության մեջ եմ»,- հայտարարել է Հանը:

Քարոզչի հայտարարությունը սոցցանցերում կատակների եւ զվարճալի նկարների ալիք է առաջացրել: Օգտատերերը, մասնավորապես, հետաքրքրվել են, արդյո՞ք կարելի է ձեռքերի աբորտ անել եւ որտեղ կարելի է դրանց համար գինեկոլոգ գտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ