Լեհաստանի Գրոտովսկիի անվան հայտնի ինստիտուտի մշտական թատերախումբը՝ «Թատրոն ԶԱՌ»-ը, նոր բեմադրությամբ շրջագայում է ԱՄՆ-ում: «Արմինե, քո՛ւյր» ներկայացումը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Այս մասին գրում է Սան Ֆրանցիսկոյի «SF Weekly» պարբերականը:
Երգեցողության, շարժումների եւ փոխաբերություների միջոցով դերասանները մտորում են ոչնչացված ժողովրդի հանդեպ համաշխարհային լռության մասին: «Արմինե, քո՛ւյր» ներկայացումը, որը մեծ հաջողություն է ունեցել Եվրոպայում, ներառված է Սան Ֆրանցիսկոյի արվեստների միջազգային փառատոնի ծրագրում: Սա բեմադրության ամերիկյան պրեմիերան է:
«Մենք բոլորս ականատեսն ենք մի բանի, որը մեր փորձը չէ, այլ ամբողջ մարդկության: մենք ձգտում ենք նվազեցնել մեր անտեղյակությունը»,- ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Յարոսլավ Ֆրետը: