News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հետազոտողներն ապացուցել են, որ մարդու աբստրակտ մտածողությունն ի հայտ է գալիս շատ վաղ տարիքում՝ մինչեւ նրա խոսել սովորելը: Նախկինում, սակայն, հայտնի չէր, թե երբ է երեխան սովորում մտածել վերացական կատեգորիաներով եւ արդյո՞ք դա կապված է խոսքի ձեւավորման հետ:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 7 ամսական երեխաներ: Նախ երեխաներին որոշ ժամանակ մի քանի առարկա են ցուցադրել. երկու տիկնիկ, երկու խաղալիք ուղտ կամ տիկնիկ եւ ուղտ:

Դրանից հետո այն երեխաներին, որոնք սովոր էին միանման առարկաներ տեսնել, տիկնիկ եւ ուղտ են ցուցադրել, իսկ նրանց, ովքեր տարբեր խաղալիքներ են տեսել, միանման առարկաներ են ցուցադրել:

Ըստ Gazeta-ի, հետազոտողները հետեւել են երեխաների աչքերին, երբ նրանք իրենց համար արտասովոր խաղալիքներ են տեսել: Պարզվել է, որ երկու միանման կամ տարբեր առարկաների հայտնվելը փոքրիկներին ստիպում է նման համադրությունն ընկալել որպես ինչ-որ արտասովոր բան եւ ավելի երկար ու ուշադիր են այն ուսումնասիրել:

Գիտնականների խոսքով՝ դա ապացուցում է. 7 ամսականում երեխաներն արդեն կարող են տարբերակել «միանման» կամ «տարբեր» առարկաները, իսկ դա նշանակում է, որ նրանք աբստրակտ են մտածում մինչեւ խոսել սովորելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ