News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ կանխակալ կարծիքն ու ստերեոտիպերն ազդում են այլ ռասայի ներկայացուցիչների հետ շփման վրա: Գիտափորձի ընթացքում հետազոտողները կանադացիներին առաջարկել են անգլերենով նախադասության ձայնագրություն լսել, որն արտաբերել են Վանկուվերում ծնված եւ մեծացած 12 անձիք: Նրանցից վեցը եվրոպոիդ ռասայի ներկայացուցիչ են եղել, մնացածները՝ մոնղոլոիդ:

Ըստ Gazeta-ի, գիտափորձին մասնակցողներին գիտնականներն առաջարկել են նախադասություններ լսել, որոնք երբեմն ուղեկցվել են խոսողի լուսանկարներով, երբեմն՝ ոչ: Կամավորներին խնդրել են գնահատել, թե որքան հասկանալի եւ հստակ են եղել ասված արտահայտությունները:

Պարզվել է, որ խոսողի արտաքինն ուղղակի կապ ունի ունկնդրի կողմից նրա խոսքի ընկալման հետ: Եթե անգամ միեւնույն նախադասությունը նույն մարդն է արտաբերել, ունկնդիրն այն ավելի վատ է ընկալել, եթե տեսել է, որ այն մոնղոլոիդ ռասայի ներկայացուցիչ է հնչյունավորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ