News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ավարտվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննությամբ պարզվել է, որ Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունում  հաշվառված անհատ ձեռնարկատերը 2013 թվականի հուլիսից մինչեւ 2014 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող գիշերային ակումբներից մեկում իրականացրել է շահույթ հետապնդող առեւտրային գործունեություն։

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հարկերը վճարելուց խուսափելու դիտավորությամբ, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի եւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 8 հավելվածի 5-րդ կետի պահանջները, օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ եւ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում մտցվել են ակնհայտ խեղաթյուրված տվյալներ:

Մասնավորապես՝ 2013-2014թթ. ընթացքում Ա/Ձ-ում փաստացի աշխատող 19 աշխատակցի սահմանված կարգով չի ձեւակերպել որպես աշխատող, նրանց հետ չեն կնքվել համապատասխան աշխատանքային պայմանագրեր, չեն հաշվարկվել ու պետական բյուջե չի վճարվել շուրջ 11.400.000 դրամ եկամտային հարկ:

Լինելով արտոնագրային վճար վճարող` անհատ ձեռնարկատերը, քննության տվյալներով, Էջմիածնի տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել արտոնագրային վճարի ելակետային աղավաղված տվյալներ. փաստացի սպասարկման մակերեսը 40 քմ  հայտարարագրելու փոխարեն 10 քմ-ով պակաս է հայտարարագրել, որի արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա արտոնագրային վճարը պակաս է  հաշվարկել ու վճարել 225.000 դրամ:

Քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ անհատ ձեռնարկատիրոջ կողմից պետությանն ավելի քան 11.625.000 մլն դրամի վնաս պատճառելու վերաբերյալ եւ  մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ  նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ