News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է ընդունվել 1994 թ. ծնված Սուրեն Հ.-ն:

Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 19 շենքի մոտ՝ ոմն Վաղոյի եւ «չախկալ» Գեղամի հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկի կողմից դանակահարվելու հետեւանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վաղոն 1985 թ. ծնված Վաղինակ Հ.-ն է, իսկ «չախկալ» Գեղամը` 1987 թ. ծնված Գեղամ Հ.-ն:

Մայիսի 26-ին Գեղամ Հ.-ն Բագրատաշենի բաժանմունքից բերման է ենթարկվել Արտաշատի բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն, որ իր եւ Սուրեն Հ.-ի միջեւ առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրան:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վաղինակ Հ.-ին եւ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ