News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Համակուրսեցու սպանության մեջ մեղավոր ճանաչված եւ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի շահերը ընդդեմ գլխավոր դատախազության, այսուհետև կներկայացնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։  Այսօր՝ մայիսի 27-ին,  «Նուբարաշեն»  ՔԿՀ-ում տեղի ունեցած դատական նիստին դատարանը բավարարեց Ենոքյանի համապատասխան միջնորդությունը։

19 տարի առաջ ցմահ ազատազրկման դատապարտված Ենոքյանը, որը պնդում է, որ մեղավոր չէ համակուրսեցու սպանության մեջ,  նշեց, որ քրեական գործում երևան են  եկել նոր հանգամանքներ, որոնց հիման վրա  պետք է հարուցվի վարույթ ու վերանայվի քրեական գործը.

«Ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները, դատախազությունը գործում երևան եկած նոր հանգամանքներն անտեսում են: Քրեական գործով չի իրականացվել մատնահետքաբանական, դատահոգեբանական փորձաքննություն,  հանցագործության գործիքի վրա ոչ մի ապացույց չի գտնվել: Դատախազությունը լուրջ չի վերաբերվում դրանց, այնինչ դրանք կարող են լիովին փոխել ցմահ ազատազրկման որոշումը: Դատախազությունում ասում են` դե, ցմահ դատապարտել են, թող գնա մեռնի,  քրեական գործն ինչի՞ վերանայենք»,-ասաց Ենոքյանը:

Դատարանը դատական նիստը հետաձգեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 15-ին:

Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության մեջ /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում: Գործով մյուս մեղադրյալն Արամ Հարությունյանը դատապարտվել էր նույն գործով, սակայն 15 տարի ազատազրկման: Նա այժմ ազատության մեջ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ