Ոստիկանության Կենտրոնականի բաժնում մայիսի 2-ին հաղորդում էր ստացվել Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 45-ամյա Գայանե Գ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ վրաերթը, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 54-ամյա Միհրան Մ.-ն:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունը: