Մայիսի 27-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Չարենցի փողոցից հայտնաբերել եւ բերման են ենթարկել 37-ամյա Հայկ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 16-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 330 հոդվածի /ինքնիրավչություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: