News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լրագրող Կարա Մուրզա կրտսերը ծանր վիճակում է, բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են մտցրել, փոխանցում է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանը։

Կարա Մուրզայի հոր խոսքով՝ նա դեռեւս արհեստական քնի վիճակում է, ինչը թույլ է տալիս խուսափել ուղեղի վնասվածքներից։

«Նա ողջ գիշեր քնել է, քանի որ թունավոր տոքսինները դեռ դուրս չեն բերվել օրգանիզմից։ Նրան չի կարելի արթնացնել, որովհետեւ դա կարող է վնասել նրա ուղեղը»,- ասել է Վլադիմիր Կարա Մուրզա ավագը։

Ավելի վաղ հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել էր, որ խոսքը մեծ հավանականությամբ լուրջ պանկրեատիտի մասին է կամ հավանաբար երկկողմ թոքաբորբի, գրում է «Ինտերֆաքս»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ