News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սերբիան մտադիր է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից՝ աջակցելով Ադրբեջանից գազի մատակարարումների գազատարի նախագծին: Այս մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, հաղորդում է Associated Press-ը:

Այսպիսով, Վուչիչը պաշտպանել է երկիր գազի մատակարարումների դիվերսիֆիկացմանն ուղղված ԱՄՆ իշխանությունների կոչը:

«Մենք պատրաստ ենք դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները Սերբիա, ինչը չափազանց կարեւոր է մեր ամերիկյան գործընկերների համար»,-հայտարարել է նա, հաղորդում է Gazeta-ն:

ԱՄՆ-ը կոչ է արել Բալկանյան երկրներին հրաժարվել «Թուրքական հոսքից»՝ հօգուտ Ադրբեջանից գազի մատակարարման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ