News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմած Հովհաննես Թոքմաջյանը փակագծերը բացելու է հունիսի 6-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Թոքմաջյանը:

Նա նշեց, որ որոշել է մինչ այդ ոչինչ չասել, իսկ հունիսի 6-ին ասուլիս կհրավիրի, կբացի բոլոր փակագծերը: «Այդ օրը կգա, կիմանաք, կտեսնեք՝ ինչ կասեմ: Ինչ հարց կուզենաք, կտաք, փակ թեմաներ չկան, ինչ հարց կուզեք, կտաք, իհարկե ամեն ինչ կոռեկտության սահմաններում»-ասաց ռեկտորի պաշտոնակատարը:

Հարցին, թե առաջադրված 2 թեկնածուներից ում կողմից է ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանը, Հովհաննես Թոքմաջյանն ասաց, որ այդ հարցով դիմեք նախարարին:

Նշենք, որ  Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններին մասնակցելու համար դիմել է  նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ներկա ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 8-ին է, մրցույթը կկայանա հունիսի 20-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ