News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիան ծրագրում է մինչեւ 2023 թվականը մշակել եւ շահագործման հանձնել սեփական ուղեւորատար ինքնաթիռը, որը կկարողանա 60-70 ուղեւոր փոխադրել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նոր օդանավերն օգտագործելու են ներքին եւ տարածաշրջանային չվերթների համար: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր հանձնաժողովը մտադիր է անհրաժեշտ փորձը ձեռք բերել Sierra Nevada Corporation ամերիկյան ընկերությունից, որի հետ շրջանակային համաձայնագիր է ստորագրել: Նոր ինքնաթիռի տեխնիկական բնութագրերը հստակեցվելու են նախագծի իրականացման ըթնացքում: Բացի ուղեւորատար տարբերակից, ծրագրվում է մշակել նաեւ ինքնաթիռի բժշկական, ոստիկանական, ռազմական տարբերակները:

Բացի այդ, մի շարք գաղափարներ իրականացնելու համար Թուրքիայում արտադրվելու են աշխարհի տարբեր երկրներում արդեն շահագործվող 32 տեղանոց ինքնաթիռներ: Մասնավորապես, այդ երկրում արդիականացվելու են այդ ինքնաթիռներն ու դրանց TRJ-328 եւ T-328 մոդելների շարժիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ